Հայրենիքը բացարձակ արժեք է

01.10.2021

Հայաստան-Սփյուռք կապը,  ինչպես բոլոր ժամանակներում, հիմա ևս հրամայական է՝ հայությունը պահպանելու, հայրենադարձության, երկուստեք խնդիրների ծանոթության ու դրանց համար լուծումներ գտնելու առումով։

Հայապահպանման շատ  կարևոր հարցերի շուրջ  քննարկումներ անելու նպատակով ՀՊՄՀ հենակետային վարժարանի հյուրն էր սփյուռքահայ գրականագետ-մատենագետ, գրող, թարգմանիչ, խմբագիր-հրապարակագիր, հրատարակիչ, ազգային հասարակական գործիչ և բարերար Հովսեփ Նալբանդյանը (Յովսէփ Նալպանտեան)։ Նա վարժարանի աշակերտներին ներկայացրեց իր հրատարակված գրքերից մի քանիսը, որոնք նվիրեց վարժարանին։ Ներկայացրեց գրքերի ստեղծման պատմությունները, խոսեց բովանդակությունների մասին։ Իր գրքերից զատ  զրուցեցին  այլ թեմաներով ևս։ Քննարկեցին՝ ինչ է պետք ազգային և պետական բարձր  մտածողություն ձևավորելու համար, ինչպե՞ս պետք է Հայաստանն ու Սփյուռքը ձեռք ձեռքի տված օգնեն հայրենիքին։ Խոսեցին խնդիրների ու նրանց լուծումների մասին։ Եզրակացրին՝ հայրենիքին ծառայել է պետք. այն բացարձակ արժեք է: Աշակերտները պարոն Նալբանդյանին խոստացան կարդալ գրքերը և կիսվել կարծիքներով ու տպավորություններով։ Ցերեկույթի ավարտին լուսանկարվեցին և պայմանավորվեցին հանդիպումները դարձնել շարունակական...

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software