ՀՊՄՀ-ի Հենակետային վարժարանի շրջանավարտը՝ մեդալակիր

06.09.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացավ 2021-2022 ուսումնական տարվա հանրակրթական դպրոցների գերազանց առաջադիմությամբ շրջանավարտներին մեդալներ հանձնելու արարողությունը:

ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններից հայտ ներկայացրած 88 սովորողներից՝ մեդալի է արժանացել 61 շրջանավարտ։ Մեդալի հավակնորդները քննություն են հանձնել «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա» առարկաներից:

Նախարարությունը մեդալի է արժանացրել նաև ՀՊՄՀ-ի Հենակետային վարժարանի /ավագ դպրոց/ շրջանավարտ Սաթենիկ Խաչատրյանին։
Մեդալակիրներին և առարկայական մրցույթների հաղթողներին շնորհավորեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ, ՀՊՄՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը:

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software