Քննարկում ենք անգլերեն

17.05.2022

Մայիսի 17-ին ՀՊՄՀ-ի վարժարանի հումանիտար (անգլերեն) հոսքի 10-րդ դասարանում տեղի ունեցավ ինքնատիպ բաց դաս ՝ նորաձևության վերաբերյալ: Ներկա էին վարժարանի անգլերենի ուսուցիչները և տնօրենությունը:  Դասն  ընթացավ  անգլերենով՝  նպաստելով աշակերտների խոսքի զարգացմանը։ Բաց դասի ընթացքում աշակերտները ներկայացան յուրովի՝յուրաքանչյուրը ներկայացնելով նորաձևության իր ապրանքանիշը, վերջինիս  ստեղծման պատմությունը և հետաքրքրաշարժ դրվագներ աշխարհահռչակ և ճանաչված ապրանքանիշների մասին : Դասի ավարտին ներկաները արտահայտեցին իրենց կարծիքները,իսկ աշակերտները միաձայն խոստացան, որ նմանատիպ դասերը շարունակական են լինելու։

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software