Մայրենիի օրվան նվիրված աննախադեպ հանդիպում

22.02.2022

Մայրենիի օրվան նվիրված աննախադեպ հանդիպում

ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի այսօրվա մեր հյուրերն էին երևանյան առաջատար բեսթսելեր համարվող «Բարի գործերի քաղաքը» գրքի հեղինակը` Մարկ Արենը, և համահեղինակները` Ֆարիդա Մալխասյանը, Արման Վարդանյանը, Նաիրա Ղուկասյանը և Ալբինա Բուջատյանը:

«Բարի գործերի քաղաքը» գիրքը Մարկ Արենը հեղինակել է երիտասարդ գրողների հետ: Գիրքը բարության զորեղ ուժի մասին է, այն մասին, թե ինչպես մի աղջկա արած ֆեյսբուքյան կեղծ գրառումը հորդորում է տասնյակ հերոսների` բարի գործեր անելու և Երևանը դարձնելու բարի գործերի քաղաք:

Դեկտեմբերի 31-ի առավոտյան Աննա անունով մի աղջիկ որոշում է ֆեյսբուքում կեղծ լուր տարածել, իբր ոմն պայծառատես Արուս ասում է, որ այն մարդկանց, որոնք մինչև նոր տարի անծանոթների համար անշահախնդիր որևէ բարի գործ կանեն, սպասվում է հաջողակ տարի: Այս լուրը տարածվում է կայծակնային արագությամբ, և մարդիկ, հավատալով Արուսի կանխատեսմանը, տրվում են բարի գործեր անելուն` Երևանը դարձնելով բարի գործերի քաղաք:

Գրքի քննարկումը շատ տպավորիչ էր. մասնակիցները ոգևորված էին ջերմ հաղորդակցումից և բովանդակալից զրույցից:

Շնորհակալ ենք բոլորին մեր առօրյան լիացնելու համար:

 

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software