ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Խ․Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանը (ավագ դպրոցը) հայտարարում է 2022-2023 ուսումնական տարվա ընդունելություն տարբերակված հոսքերի 10-րդ դասարաններում։
Դիմում-հայտերը ընդունվում են հուլիսի 11-15-ը՝ ժամը՝ 10 00- 16 00:
Դիմորդը օրինական ներկայացուցչի (ծնողի, որդեգրողի կամ հոգաբարձուի) հետ ընդունող հանձնաժողով է ներկայացնում`
1. դիմում (լրացվում է տեղում),
2. 2 լուսանկար (3x4 չափսի),
3. 9-րդ դասարանի ավարտական վկայականի պատճենը,
4. ծննդյան վկայականի պատճենը,
5. ծնողի անձնագրի պատճենը,
6. ՀԾՀ (սոցիալական քարտի) պատճենը։
Դիմորդների գիտելիքների ստուգումը նախատեսվում է իրականացնել հուլիսի 18-23-ը:
Հասցե՝ ք․Երևան, Դեղատան 17
Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել 010 59 22 72։