Ծնվել է 2003 թվականի հուլիսի 9-ին, քաղաք Երևանում։ Ավարտել է Մ. Գորգիսյանի անվան թիվ 158 հիմնական դպրոցը և
2018 թվականին ընդունվել Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի հենակետային վարժարան։ Ուսումնառության տարիներին աչքի է ընկել իր բարությամբ և համբերատարությամբ։
Վարժարանն ավարտելուց հետո ընդունվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի լրագրության բաժին։ Մեկ կիսամյակ սովորելուց հետո 2021թվականի հունվարի 17֊ին զորակոչվել է բանակ։ Ծառայել է Գորիսի N զորամասում։ Զինակից ընկերները փաստում են` ամենաբարի ու կարեկցող տղան էր, օգնում էր բոլորին ու սատարում։
2022 թվականի սեպտեմբերի 13֊ին սկսված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով անմահացել է։
Հավերժ փառք քեզ, հերոս ...