Տրամաբանական հարցեր, ամենամյա հաճելի անցուդարձ, սպասում՝ նոր մրցանակի:Հունիսի 19-ին տեղի ունեցավ «Մեղու», «Կենգուրու» և «Ռուսական արջուկ» մրցույթների Երևանի մասնակիցների մրցանակաբաշխությունը։ ՀՊՄՀ հենակետային վարժարանի 11-րդ դասարանի աշակերտուհիներ Ասյա Հունանյանը և Միլենա Բարսեղյանը իրենց ճկուն մտածողությամբ այս տարի ևս ցուցաբերեցին լավագույն արդյունք «Մեղու․ հայերենը բոլորի համար» մրցույթում։ Ասյա Հունանյանը հատուկ մրցանակակիր էր նաև «Կենգուրու» մրցույթում։ Աշակերտները ստացան պատվոգրեր և մրցանակային նվերներ: Շնորհավորում ենք մեր սաներին և մաղթում նման շարունակական հաջողություններ։