Ամփոփեցինք վարժարանի 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակը...
Քնարկեցինք տարվա իրադարձությունները, ձեռքբերումներն ու գալիք տարվա անելիքները...
Ամփոփմանը մասնակցում էին նաև աշակերտական խորհուրդի անդամները, ովքեր ներկայացրեցին կիսամյակի ընթացքում իրենց կողմից կատարած աշխատանքները...
Նիստին ներկա էր ՀՊՄՀ պրոռեկտոր` Նաիրա Սաֆարյանը, ով շնորհակալություն հայտնեց բոլորին իրենց կատարած նվիրյալ աշխատանքի և տարին բարեհաջող ավարտին հասցնելու կապակցությամբ։ Խոսելով ձեռքբերումներից նշեց, որ այդ ամենը միասնական աշխատանքի և համատեղ ջանքերի արդյունք է։
Ն. Սաֆարյանը հատուկ շնորհակալություն հայտնեց աշակերտներին, ի դեմս աշակերտական խորհրդի նախագահ` Հայկ Ստեփանյանին, պարտականությունները շա՜տ բարձր մակարդակով կատարելու և վարժարանի պատիվը ամենուր բարձր պահելու համար...
Ելույթ ունեցավ տնօրենի պ/կ Իրինա Գրիգորյանը, ով նույնպես ամփոփելով կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքները, ներկայացրեց նաև երկրորդ կիսամյակին կատարվող անելիքները...
Նիստն ավարտվեց ամանորյա սեղանի շուրջ` շնորհավորեցինք միմյանց գալիք տարվա առիթով...
ՀՊՄՀ հենակետային վարժարանը շնորհավորում է բոլորիդ գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթելով առողջության, հաջողությունների, զարգացման, ստեղծարար մտքերով ու ձեռքբերումներով լի տարի...
Թո'ղ իրականան մեր բոլոր սպասումներն ու երազանքները..