Անդրադարձ պատմությանը

11.12.2019

Օրերս Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային վարժարանի պատանի պատմագետների ակումբ հյուրընկալվեց  ՀՊՄՀ  Հայոց պատմության ամբիոնի դասախոս, պ.գ.թ. , դոցենտ Ավետիս Հարությունյանը։ Նա նաև հումանիտար հոսքի 10-րդ դասարանների աշակերտների համար կարդաց դասախոսություն «Խաչքարեր» թեմայով, որի շրջանակներում աշակերտները հանգամանորեն ծանոթացան խաչի ու խաչքարի ծագման պատմությանը, ֆաշիստական խաչի և նույնանման հայկական ավանդական զարդանախշերի միջև եղած կապին, խաչքարի՝ որպես քանդակ ունեցած առանձնահատկություններին, ինչպես նաև խաչքարային արվեստի նշանավոր գործիչներին։ Բովանդակալից հանդիպումն ուղեկցվեց կարճամետրաժ ֆիլմի դիտմամբ, որը պատմում էր Հնդկաստանի Ագրա քաղաքում՝ Ջամնա գետի ափին գտնվող մարդու ձեռքով երբևէ կառուցված աշխարհի ամենաթանկարժեք կառույցի՝ Թաջ Մահալի մասին։ Այն կառուցվել է հայ մեծահարուստ ընտանիքի հայուհու՝ Շահ Ջահան մուղալ կայսեր կողմից ամենասիրած կնոջ՝ Մումթազ Մահալի համար, որը մահացել էր 14-րդ երեխային լույս աշխարհ բերելուց: Հետագայում այստեղ է թաղվել նաև ինքը՝ Շահ Ջահանը։ Պատանի պատմագետների ակումբի նախագահ պ.գ.թ. , դոցենտ Արմինե Եփրիկյանի խոսքերով հետագայում սպասվում են նոր արշավներ, դասալսումներ ու միջոցառումներով հագեցած գրաֆիկ։

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software