Ապահով համացանց

05.02.2019

Փետրվարի 5-ին ամբողջ աշխարհում նշում են ապահով համացանցի օրը, որի նպատակն է բարձրացնել համացանցի անվտանգության կարևորության իրազեկումը։ ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի աշակերտական խորհուրդը ինֆորմատիկայի ուսուցչուհի Ռ. Նիկոյանի նախաձեռնությամբ անցկացրեց բաց դաս «Ապահով համացանց»թեմայով։ Դասի ժամանակ քննարկվեցին համացանցում առկա վտանգները, մասնավորապես խոսվեց կիբեռանվտանգության մասին։ Աշակերտները ծանոթացան համակարգչային հանցավորության հետևանքներին։ Անդրադարձ կատարվեց համացանցի ապահովությունը չպահպանելու հետևանքով առաջացող խնդիրներին, դրանց թիրախային խմբերին և դրանցից զերծ մնալու զանազան միջոցներին։ Խոսվեց նաև համակարգչային խաղերից կախվածության, դրանից բխող առողջական և հոգեբանական խնդիրների մասին։ Քննարկման արդյունքում աշակերտները եկան այն համոզմանը, որ պետք է առավել հետևողական և ուշադիր լինել համացանցում իրենց քայլերի նկատմամբ, փորձել սահմանափակել համացանցից օգտվելու ժամաքանակը, ինչպես նաև վերանայել իրենց մոտեցումները համակարգչային տարաբնույթ խաղերի նկատմամբ։

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software