Ապրիլի 29-ը պարի միջազգային օր

29.04.2022

«Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգին բնորոշ գծերը, մանավանդ ,բարքն ու քաղաքակրթության աստիճանը»։ -Կոմիտաս

Ապրիլի 29-ը պարի միջազգային օրն է։ Այս առիթով ՀՊՄՀ հենակետային վարժարանի պարային հոսքի 10-րդ և 11-րդ դասարանի աշակերտները պատրաստել էին փոքրիկ միջոցառում: Աշակերտները հանդես եկան տարբեր ազգերի պարաոճերում՝ իսպանական, Ամերիկյան «Modern dance», Աֆռոամերիկյան «Step», «Rock & Roll։» Յուրաքանչյուր համարից առաջ փոքրիկ տեղեկություն տրվեց նաև պարերի ծագումնաբանության մասին։ Իսկ երբ հոգին ու մարմինը միաձուլվում են աշուղական տաղի ներքո ծնունդ է առնում հայկական ժողովրդական պարը և բեմ են բարձրանում հայ նազանի աղջիկները։ Գաղտնիք չէ , որ պարը նաև ազգային մշակույթի վերակենդանացման լավագույն միջոցներից է։ Բեմահարթակից կատարվեցին «Կարսի երկնքում» պարը, ժողովրդական պարերից ՝ «Ծաղկեփունջ»,<<Էնզելի>> և աշուղական երգարվեստի պարծանք հանդիսացող ՝ «Սայաթ-Նովա»։ Միջոցառումը եզրափակվեց մի քանի պարաոճերի համակցված համարով՝ դահլիճին փոխանցելով պարային կրակոտ էներգիա։ Ավարտին վարժարանի աշակերտները միասին կատարեցին ազգային պարուսուցում՝ շուրջպար « Կարնո քոչարի», «Ծաղկաձորի» :

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software