Հպարտություն է, որ վարժարանի սաները կրկին Հանրապետության լավագույնների շարքերում են։ Նրանք մասնակցեցին դպրոցականների առարակայական օլիմպիադաներին և մրցանակային տեղեր նվաճեցին։
2022-2023 ուսումնական տարվա ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադայի Երևանի քաղաքային փուլում ցուցաբերած արդյունքի համար 3-րդ կարգի դիպլոմներ են ստացել «աշխարհագրություն» առարկայից 10-րդ դասարանի աշակերտ Հայկ Ստեփանյանը, «Հայոց լեզու» առարկայից 10-րդ դասարանի աշակերտուհի Ջուլիաննա Ստեփանյանը և Նանե Գրիգորյանը, 12-րդ դասարանի աշակերտուհի Լաուրա Գյուրջինյանը։
«Հայոց լեզու» առարկայից 1-ին կարգի դիպլոմներ են ստացել 10-րդ դասարանի աշակերտուհիներ Արմինե Մարգարյանը, Մերի Իսրայելյանը և Նանե Գրիգորյանը։
Հանրապետական փուլում ցուցաբերած արդյունքի համար 3-րդ կարգի դիպլոմի է արժանացել Արմինե Մարգարյանը և 2-րդ կարգի դիպլոմի՝ Նանե Գրիգորյանը։
Հանրապետական փուլում դիպլոմների արժանացած սովորողները ԿԳՄՍ-ի կողմից կստանան կրթաթոշակ։
Շնորհավորում ենք վարժարանի գիտակ աշակերտներին և նրանց ուսուցիչներին՝ աշխատանքի պտուղները վայելելու առիթն ունենալու համար։ Հպարտանում ենք՝ նոր թռիչքների ակնկալիքով։