Ավարտական վկայականներ՝ վարժարանի սաներին

07.07.2016

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հենակետային վարժարանի (ավագ դպրոցի) 22-րդ սերնդի 106 շրջանավարտների համար հուլիսի 7-ը առանձնահատուկ կարևոր ու նշանակալից օրերից մեկն էր. նրանք ստացան իրենց ավարտական վկայականները։

Վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը, հանդիսավորությամբ հանձնելով ատեստատները, կարևորեց նախ լավ մարդ մնալու հանգամանքը, ապա նկատեց, որ որ կյանքի նոր փուլում պետք է տեսակը չկորցնել և քայլել առաջ։

Շրջանավարտները նույնպես չթաքցրին իրենց ուրախությունը, քանի որ արդենիսկ հաջողությամբ հանձնել էին ընդունելության քննությունները, իսկ նրանց գերակշռող մասը որոշել կրթությունը շարունակել Մանկավարժական համալսարանում՝ ամենատարբեր մասնագիտություններով. «Մեծ հպարտությամբ պետք է ընդգծեմ շրջանավարտներից յուրաքանչյուրի ցուցաբերած արդյունքների մասին,ու հատկապես նրանց, ովքեր կդառնան ՀՊՄՀ-ի, ինչպես նաև միջազգային բուհերի ուսանողներ: Վստահ եմ, որ վարժարանում 3 տարի սովորած, ջերմ ու բարի մթնոլորտում կրթված աշակերտները կգտնեն իրենց տեղը կյանքում, կլինեն պիտանի մարդ հասարակության համար»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը ։

Ավարտական վկայականների հանձնման արարողությանը զուգահեռ, ի դեպ, մեծ եռուզեռ էր տիրում նաև վարժարանի ընդունող հանձնաժողովում. ավագ դպրոցում իրենց ուսումը շարունակել ցանկացողների թիվը մեծ էր:

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software