Այցելություն Էրեբունի պատմահնագիտական թանգարան

22.03.2021

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային վարժարանի հումանիտար  հոսքի 10-րդ դասարանի սովորողները պատմության ուսուցիչ Սամվել Պողոսյանի նախաձեռնությամբ այցելեցին Էրեբունի պատմահնագիտական թանգարան։

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց - թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշան Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի։ Սովորողներին ներկայացվեց Ուրարտուի պատմությունը, տնտեսության զարգացումը, Էրեբունի ամրոցի կառուցվածքը, դերը, նշանակությունը և այլն։ Էքսկուրսիան չավարտվեց միայն ապակու այն կողմում գտնվող իրերի մասին տեղեկությամբ։ Սովորողները մեծ ոգևորությամբ բարձրացան հնամենի ամրոցը՝ ծանոթանալով միջնաբերդի ճարտարապետական կառույցներին:

Աշակերտները սովորեցին նաև վերծանել  սեպագիր արձանագրություններ:

Այցելությունից 10-րդ դասարանցիները ստացան վառ տպավորություններ և լրացրին իրենց գիտելիքների պաշարը:

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software