Միջոցառումներ
04.02.2026-12.02.2026թ. ՀՊՄՀ հենակետային վարժարանի 10-րդ դասարանների աշակերտները հասարակագիտություն առարկայի շրջանակում կրթական այցով հյուրընկալվեցին ՀՀ Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնում:
Այցի ընթացքում աշակերտները մանրակրկիտ ծանոթացան ՀՀ ԿԲ հիմնադրման պատմությանն ու նրա գործառույթներին, հայկական դրամի ստեղծման պատմությանը, հուշադրամներին , կազմակերպվեց ֆիլմի դիտում, որի միջոցով ծանոթացան տնտեսական աճին և դրա զսպման մեխանիզմներին:
Օրը շատ հետաքրքիր էր և գիտելիքներով հագեցած : Շնորհակալություն ենք հայտնում ԿԲ այցելուների կենտրոնի ողջ անձնակազմին` գեղեցիկ նվերների համար։
ՀՊՄՀ հենակետային վարժարանի
հասարակագիտության ուսուցիչ՝
Անուշ Լևոնի Խաչատրյան