ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի 10-րդ դասարանի սաները <<Հայ գրականություն>> առարկայի իրենց այսօրվա դասն անցկացրին նույն համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնում։ Նրանց հյուրընկալել էր կենտրոնի տնօրենը` Սուրեն Դանիելյանը, որը հայ գրականագետ է, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի գրողների միության անդամ:
Պարոն Դանիելյանի մատուցմամբ ներկայացվեց «Դուրյանի քնարերգությունը» դասախոսությունը, մասնավորապես անդրադարձ կատարվեց «Տրտունջք» բանաստեղծության պատմությանն ու ակունքներին, կարևորվեց ստեղծագործության էությունը, վերջինիս հոգեբանական և գեղագիտական արժեքը:
Գիտելիքը համալրելու և կարևորելու համար նմանօրինակ այցերի պարբերաբար կազմակերպումն ուղղակի անհրաժեշտ է:
Դասախոսության ավարտին երկուստեք պայմանավորվածություն ձեռք բերվեց` շարունակաբար այցելելու կենտրոն և մասնակցելու այսպիսի ուսանելի հանդիպումների:
Շնորհակալ ենք «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրենին և անձնակազմին աջակցության և ջերմեռանդ ընդունելության համար: