Ասա ինձ, և ես կմոռանամ,
Ցույց տուր ինձ, և ես կհիշեմ,
Թույլ տուր կատարեմ, և ես կիմանամ:
(չինական ասացվածք)
ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի սովորողները մեծ հնարավորություն ունեն քիմիայի գործնական աշխատանքները անցկացնել կահավորված քիմիական լաբորատորիայում: Փորձարարական քիմիայում կարևոր տեղ է հատկացվում ցուցադրական փորձերին: Գործնական աշխատանքի կազմակերպման նպատակն է քիմիայի հիմնական տեսական գիտելիքները ամրապնդել դիտողական փորձերի միջոցով:
ՀՊՄՀ-ի ԿՔԱ ֆակուլտետի քիմիա մասնագիտությամբ 3-րդ կուրսի պրակտիկանտների և վարժարանի սաների համագործակցությամբ վարժարանում իրականացվեցին հերթական գունագեղ քիմիական փորձեր: Սովորողները անմիջական մասնակցություն ունեցան փորձերի ընթացքին։Դիտարժան փորձերը ոչ միայն զարմացնում են, այլ նաև զարգացնում են աշակերտների հետարքրքրությունն առարկայի նկատմամբ: