Բաց դաս՝ <<Հայերենը և ցեղակից լեզուները>> խորագրով

26.02.2019

 Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի hայոց լեզվի և գրականության ուսուցիչները կազմակերպել էին բաց մտքերի դաս՝ <<Հայերենը և ցեղակից լեզուները>>  խորագրով: Դասն անցկացվեց ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետում, այն վարեց hայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Համբարձումյանը:  Վարժարանի աշակերտները ակտիվորեն մասնակցում էին դասին՝ ներկայացնելով թեմայի հետ կապված իրենց գիտելիքները: Նրանք հնարավորություն ունեցան  ոսկեղենիկ մայրենին դիտարկել նոր ծիրում՝

1.լեզուների դասակարգման սկզբունքները

2.հայերենը ցեղակից լեզուների շարքում

3.հիմք լեզվից ծագած բառերի կենսագրություն

4.փոխառությունները հայերենում,

 5.բազմաթիվ բառերի, անձնանունների ստուգաբանություն

Դասի ավարտին աշակերտները հնչեցրին բազմաթիվ հետաքրքիր հարցեր՝ ստանալով սպառիչ և հանգամանալից պատասխաններ:

Գիտելիքների, կարողությունների և հմտությունների շտկման և վերահսկաման դասի այս  ձևը հետաքրքիր էր և  ուսանելի. այն աշակերտներին գիտելիքների աշխարհում հորիզոնն ավելի հեռուն տեսնելու հնարավորություն տվեց:

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software