Մարդու և բնության անխախտելի կապի ու ներդաշնակման մասին խոսում են բոլորը: Մարդը իր բանական զարգացման ամբողջ ճանապարհին փորձում է բացահայտել բնության բոլոր գաղտնիքները: Այս նպատակադրումով էլ նոյեմբերի 22-ին ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի հումանիտար հոսքի 10-րդ դասարանի աշակերտները կենսաբանության ուսուցչուհի Լ. Այվազյանի ու ՀՊՄՀ-ի Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի կենսաբանություն մասնագիտության 4-րդ կուրսի պրակտիկանտների նախաձեռնությամբ այցելեցին «Բուսաբանության» ինստիտուտ: «Հնէաբուսաբանության» բաժնում տիրում էր ջերմ մթնոլորտ: «Բուսաբանության» ինստիտուտի հնէաբանոււթյան խմբի առաջատար գիտաշխատող Ի. Գաբրիելյանն աշակերտներին ծանոթացրեց երկրի ծագման պատմությանը: Ցուցադրված էին Հայաստանի մի շարք շրջաններից հավաքված մեծ տարիք ունեցող տարբեր ապարային շերտերում առկա բուսական ու կենդանական մնացորդներ: Աշակերտները մեծ ուշադրությամբ էին հետևում մասնագետին, նրան ուղղում էին բազմաթիվ հարցեր՝ դարձնելով այցելությունն ավելի հետաքրքիր ու բովանդակալից: Երեխաները հասցրին ծանոթանալ մանրադիտակին, ինստիտուտում կատարվող աշխատանքներին՝ ստանալով նորանոր գիտելիքներ ու մեծ բավականություն:
Այցելությունը տպավորիչ էր. վստահ ենք՝ նման միջոցառումները շարունակական են լինելու: