Չմոռացված ողբերգություն

07.12.2019

Աշխարհում տեղի ունեցող աղետները միշտ էլ իրենց խոր հետքն են թողնում մարդկանց վրա.

խարխլվում են հազարավոր ճակատագրեր, որբանում մանուկներ, սակայն մարդ արարածը շարունակում է ապրել և արարել՝ ի հեճուկս բոլոր փորձությունների:

1988 թվականի դեկտեմբերի 7-ի  Սպիտակի ավերիչ երկրաշարժից զոհվեցին, վիրավորվեցին, անտուն մնացին շատերը: Ամեն տարի դեկտեմբերի 7-ին ամբողջ հայ ազգը վերապրում է տեղի ունեցած ողբերգությունը:

Այսօր  ՀՊՄՀ հենակետային վարժարանի հումանիտար /անգլերեն/ հոսքի 11-րդ դասարանի աշակերտները  ուսուցչուհի Աննա Խատայանի ղեկավարությամբ  կազմակերպել էին

հուշ-դաս, որով վերապրվեց տեղի ունեցածը: Միջոցառումը հագեցած էր կյանքից վերցված իրական կերպարներով և դեպքերով, համահունչ երաժշտությամբ, երկրաշարժի դրվագներով: Աշակերտները ելույթ ունեցան երեք լեզուներով՝ հայերենով, անգլերենով և ֆրանսերենով: Չնայած ողբերգական դեպքերին, ինչպես նաև հուզիչ ներկայացմանը՝ միջոցառումը ավարտվեց լավատեսական նոտայով:

Հուշ-դասին ներկա էին վարժարանի տնօրենը, փոխտնօրենները, ինչպես նաև ՀՊՄՀ-ի օտար լեզուների ֆակուլտետի դեկան պարոն Միքայելյանը:

Միջոցառման ամբողջ ընթացքում հուզմունքը թևածում էր: Պարոն Միքայելյանը տպավորված էր մասնակիցների դերասանական խաղով, հստակ ու գեղեցիկ խոսքով: Իսկ տիկին Սաֆարյանը հավելեց, որ աշակերտների խոսքը այնքան հագեցած էր և իմաստալից, որ նաև օտար լեզվով նրանք կարողացան հուզել ներկաներին:

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software