Չսպիացող վերքեր

24.04.2017

Հավերժության տաճարով, «Վերածնվող Հայաստան»  հուշասյունով, հավերժության անմար կրակով Ծիծեռնակաբերդը էլի հազարավոր կակաչ ու մեխակ էր բուրում։

            Ավանդույթ դարձած ամենամյա երթը նույն ճանապարհով էր։ Հարգանքի տուրքը մատուցելու էին գնացել Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ–ն՝ իր ուսանողներով, պրոֆեսորադասախոսական անձնակազմով, նրանց հետ նաև ՀՊՄՀ–ի հենակետային վարժարանը՝  աշակերտներով և ուսուցիչներով։

Եռագույն դրոշները,  իրենց գրություններով և անմոռուկներով  պաստառները վկայությունն են այն համոզման, որ  սերունդները չեն մոռանալու և պահանջատեր են լինելու։ 

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software