Ճամփաներին հնի ու նորի

05.04.2018

«Ճամփաներին հնի ու նորի» խորագրով հնչում էին «Մոկաց Հարսներ»-ը, ու թնդում «Կարնո» քոչարին, «Ծաղկաձորի»-ն:ՀՊՀՄ-ի հենակետային վարժարանի 11-րդ դասարանի հումանիտար հոսքի լրագրություն ենթահոսքի աշակերտները միջոցառում էին կազմակերպել հայկական ավանդական ծեսերի վերաբերյալ: Աշակերտները պատմում էին, թե ինչ ավանդույթներ են ունեցել մեր նախնիները արարողություններն անցկացնելիս: Նրանք ոչ միայն պատմեցին, այլ նաև երգեցին ծիսական երգերը, պարեցին ազգային պարերը: Նկարահանել էին կարճամետրաժ ֆիլմ հին ու նոր սերունդների մասին: Ֆիլմում հստակորեն ներկայացրել էին տարբեր սերունդների մտածողությունների տարբերությունները: Ֆիլմն ավարտվեց նրանց ձեռքսեղմումով, և ի վերջո եկան այն եզրահանգման, որ կարևոր է պահպանել ազգային ավանդույթները՝ չդադարելով ստեղծել նորը: Ուսուցչուհի Արմինե Եփրիկյանի գլխավորությամբ տեղի ունեցած հերթական միջոցառումը ուսուցողական էր, հաճելի և յուրօրինակ:

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software