Հոկտեմբերի 11-ին, ՀՊՄՀ հենակետային վարժարանի հոգեբանության հոսքի 12-րդ դասարանի աշակերտները իրենց պատմության ուսուցիչ Սամվել Պողոսյանի (ՀՊՄՀ դոկտոր-պրոֆեսոր) և պրակտիկանտներ Լաուրա Բազյանի ու Ալինա Հախվերդյանի հետ բացօթյա դաս անցկացրին Երևանի կենտրոնի պատմական հուշարձանների մոտ։ Ծանոթացան ԽՍՀՄ ժամանակաշրջանի հայ նշանավոր պետական և ռազմական գործիչներ Ստեփան Շահումյանի ու Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձաններին, Նելսոն Ստեփանյանի ու Սիմոն Զաքյանի կիսանդրիներին։ Քննարկեցին ստեղծման նպատակները, ծանոթացան կառուցման թվերին, ճարտարապետների ու քանդակագործների անունների հետ։ Աշակերտները անցած դասերից վերհիշեցին այդ գործիչների գործունեության հետ կապված պատմական դրվագները։ Ապա Ս․Պողոսյանը այգում անցկացրեց «Հայրենական մեծ պատերազմը» թեմայով հետաքիքիր դաս-քննարկում։