Դաս-միջոցառում՝ Հենակետային (ավագ դպրոց) վարժարանում

14.03.2026

Հունգարական կենտրոնը ՀՊՄՀ Հենակետային (ավագ դպրոց) վարժարանի պատմահասարակագիտական հոսքի 10-րդ և 11-րդ դասարանի աշակերտների համար կազմակերպել էր «Հայերի մասնակցությունը Հունգարական հեղափոխությանը» խորագրով դաս- միջոցառում։

Միջոցառումը նվիրված էր Հունգարիայի 1848-1849 թթ․ հեղափոխությանը։

Աշակերտները ծանոթացան հունգարական հեղափոխության պատճառներին, ընթացքին, արդյունքներին, ինչպես նաև հայ գեներալների մասնակցությանը։

Աշակերտները խմբային աշխատանքի միջոցով ներկայացրին հունգարահայ գեներալներ Էռնո Կիշի, Յանոշ Ցեցի և Վիլմոշ Լազարի կյանքն ու անցած ճանապարհը։

Միջոցառումն ուղեկցվեց  հարցուպատասխանով։

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software