<<ԴասA>>-ն վարժարանում

14.05.2019

Ասում  են՝ երաժշտությունը հոգու դեղ է: Ուրեմն կարևոր է՝ հոգու առողջությունը, որը կարող է լինել դասական երաժշտության շնորհիվ:

 Այսօր ՀՊՄՀ հենակետային վարժարանի սաները ներկա են եղել <<ԴասA>> նախաձեռնությանը: <<Դասը>> վարում էր Հայաստանի երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

 Նա ներկայացրեց միջոցառման մանրամասները, խոսեց դասական երաժշտության դաստիարակիչ դերի մասին, հավաստեց, որ դասական երաժշտությունը կարող է փոխել մարդկային որակները:

<<Դասը>> հետաքրքիր էր, զրույց-քննարկում, ինչն էլ հնարավորություն տվեց աշակերտներին անկաշկանդ շփվելու դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ: Սա շատ ոգևորիչ և տպավորիչ դաս էր աշակերտների համար:

Միջոցառման ընթացքում երեխաներին իր ելույթով ողջունեց ջութակահար Արաքսյա Պողոսյանը, ով հանդես եկավ Կոմիտասի <<Կռունկ>> ստեղծագործությամբ: Վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնողներին և հավաստեց, որ վարժարանի հետ սիրով ներկա կլինի նաև հաջորդ միջոցառումներին: <<Հատուկ շնորհակալություն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին, իր ինքնատիպ, հետաքրքիր ու նորարարական մեթոդներով դասական երաժշտությունը ներկայացնելու, հաճելի մթնոլորտ ստեղծելու համար: Մեծ հպարտությամբ կարող ենք հավաստել, որ նմանատիպ դասերի արդյունքում հնարավոր կդառնա լուծելու մշակութային բարձր արժեքները դպրոց բերելու, մեր աշակերտներին դասական երաժշտություն լսել սովորեցնեելու հարցը>>,- նշեց Նաիրա Սաֆարյանը:

Վստահ ենք՝ ծրագիրը ծառայելու է նպատակին ու ձևավորելու է դասական մշակույթը գնահատող ու սիրող անհատներ:

Շնորհակալություն...

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software