Պահպանելով հին ու յուրահատուկ ավանդույթը ՀՊՄՀ հենակետային վարժարանը կրկին նշում է Հոկտեմբերի 5 - ը ուսուցչի տոնը: Հետաքրքիր տոնը վարժարանական անցուդարձին նոր բնույթ է հաղորդում, շեշտելով մանկավաժության անփոխարինելի դերը բոլորիս կյանքում: Հավատարիմ մնալով վարժարանի կրած անունին ուսուցչի տոնի ընթացքում դասավանդում են կրտսեր աբովյանականները, որոնք կյանքի այս վճռորոշ փուլում կրթվում ու կերտվում են որպես ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐ արհեստավարժ, նվիրյալ , ողջախոհ մանկավարժներ, որպես օրինակ աչքի առաջ ունենալով ՀՊՄՀ հենակետային վարժարանի բանիմաց ուսուցիչներին: Շնորհավորում ենք մեր սիրելի ուսուցիչնե´ր, մաղթում անսպառ ուժ, կարևորում Ձեր պատրաստակամությունն այս պատասխանատու աշխատանքի հանդեպ: Այս տոնը ևս մեկ առիթ է գերագնահատելու և երախտիքի խոսք ասելու Ձեր կատարած ահռելի աշխատանքին: Թող անխափան լինի Ձեր երթը ՀՊՄՀ հենակետային վարժարանի պատմության քառուղիներում: