Դասը վարեցին ՀՊՄՀ-ի դասախոսները

29.04.2022

ՀՊՄՀ-ի Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լուսինե Ղուլղազարյանն ու նույն ամբիոնի դասախոս Աղավնի Գրիգորյանը հյուրընկալվել էին բուհի հենակետային վարժարանում։

Բնագիտամաթեմատիկական հոսքի Ֆիզմաթ ենթահոսքի 10-րդ դասարանի դասղեկ Գոհար Նահապետյանի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը մասնակցում էին 10-12-րդ դասարանների աշակերտները։

Հանդիպման ընթացքում բուհի դասախոսները հանդես եկան եռանկյունաչափական և հակադարձ  եռանկյունաչափական ֆունկցիաներին, հատկություններին, դրանց գրաֆիկներին և եռանկյունաչափական հավասարումների լուծման եղանակներին վերաբերող դասախոսությամբ։

Նշենք, որ վերոնշյալ թեման ներառված է 10-րդ դասարանի մաթեմատիկայի  դասընթացում, որի վերաբերյալ աշակերտներն ունեին մի շարք հարցեր։ Հանդիպումը նպաստեց, որ աշակերտներն ստանան իրենց համար անհասկանալի հարցերի պատասխանները, ինչպես նաև նյութի թեման ամրապնդել դասախոսների մեթոդաբանությամբ։

Պրոֆեսոր Լուսինե Ղուլղազարյանը նշեց, որ աշակերտների հետ հադիպումը երկուստեք արդյունավետ էր և հույս հայտնեցին, որ նման հանդիպումները կլինեն շարունակական՝ ամրապնդելով բուհ-դպրոց կապը։ 

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software