Ամիսներ առաջ, երբ մեզ բախտ վիճակվեց դառնալ վարժարանի սան և հնարավորություն ունենալ ավելի խորությամբ ուսումնասիրելու <<Ֆիզիկա>> առարկան, մեր ուսուցչուհի Աննա Ռուբենյանը առաջին դասին ներկայացրեց նաև դասագրքի հեղինակ Էդուարդ Ղազարյանին: Իմ պատկերացմամբ՝ նա պիտի լիներ լուրջ մի մարդ, որի հետ հաղորդակցվելն այնքան էլ հեշտ չէ:
Օրերս մենք վարժարանի տնօրեն՝ Նաիրա Սաֆարյանի նախաձեռնությամբ հանդիպեցինք պարոն Ղազարյանին: Պարզվեց, որ նա ժպտերես, բարեհամբույր մի մարդ է, որի հետ հաղորդակցվելը ոչ միայն բարդ չէր , այլև շատ հաճելի էր և ուսանելի:
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը <<ֆիզիկա>> առարկայից տպավորիչ, հետաքրքրաշարժ և հիշարժան դաս վարեց վարժարանի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքի 10-րդ դասարանում: Այս հիանալի դասի ընթացքում մենք բացահայտեցինք «Ֆիզիկա» առարկան մի այլ տեսանկյունից: Մենք մեծ հետաքրքրությամբ և ուշադրությամբ լսում էինք պարոն Ղազարյանին և այնքան տպավորված էինք, որ ցանկություն հայտնեցինք նման դաս-հանդիպումները լինեն շարունակական: Ակադեմիկոսն էլ իր հերթին խոստացավ, որ ցանկության դեպքում անպայման նորից կայցելի:
Ակադեմիկոսի հետ անցկացրած մեկ դասի ընթացքում մենք քննարկեցինք Կինեմատիկայի հիմունքները, ողջ կիսամյակում մեր ուսումնասիրած նյութերը: Առավել հետաքրքիր էր խոսել այն մասին՝ ինչ անցնելու ենք հետագա դասերին: Նա այս դասի միջոցով համակարգեց և ամրապնդեց կիսամյակի ընթացքում մեր ձեռք բերած գիտելիքները:
Հետաքրքիրն այն էր, որ այս դասից հետո մեզանից շատերի համար <<ֆիզիկա>> առարկան դարձավ էլ ավելի հետաքրքիր:
Մեզ համար մեծ պատիվ էր, շատ ուրախ էինք և շատ շնորհակալ մեծ գիտնականի հետ ծանոթանալու համար, որն իրականացավ շատ սիրելի տնօրեն տիկին Սաֆարյանի
և ֆիզիկայի ուսուցչուհի Աննա Ռուբենյանի շնորհիվ:
Ֆելիքս Խանգելդյան
ՀՊՄՀ հենակետային վարժարանի /ավագ դպրոցի/
X դասարանի աշակերտ