Մայիսի 6-ին ՀՊՄՀ հենակետային վարժարանում տեղի ունեցավ << Դասը վարում է ոստիկանը>> խորագրով դաս-միջոցառում, որի շրջանակներում վարժարան էր հյուրընկալվել Կենտրոն համայնքի ոստիկանության կենտրոնական բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ մայոր Պապյանը: Հանդիպման նպատակը դեռահասների հետ տարվող աշխատանքի որակական փոփոխությունն էր: Դասաժամի ընթացքում հյուրերն աշակերտներին ներկայացրին համակարգի անցած ուղին՝ 1918 թվականից մինչև մեր օրերը: Խոսվեց նաև անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների և դրանց կանխարգելման միջոցների մասին, քննարկվեց <<սառը զենք>> հասկացությունը:
Փաստելով,որ ոստիկանության լավ կամ վատ լինելը խոսում է պետության կայացվածության մասին, դասը վարողներն արձանագրեցին ,որ վերջին շրջանում էական բարեփոխումներ կան ՀՀ ոստիկանության գործունեության մեջ, և արվում է ամեն ինչ,որպեսզի քաղաքացիները պաշտպանված զգան իրենց երկրում: Բուռն զրույցից բացի աշակերտների միջև տեղի ունեցավ փոքրիկ բանավեճ-քննարկում, որից հետո ոստիկանության ծառայողները պատասխանեցին նաև աշակերտներին հուզող հարցերին:
Դասի ավարտին մայոր Պապյանը շնորհակալություն հայտնեց աշակերտներին հետաքրքիր և բովանդակալից զրույցի համար և նշեց,որ այսպիսի հանդիպումները շարունակական բնույթ են կրելու: