ՀՊՄՀ հենակետային վարժարանի հումանիտար (անգլերեն) հոսքի 11-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթ Պետրոսյանը վերջերս մասնակցել է Մոսկվայում տեղի ունեցած 14–րդ երիտասարդական Դելֆյան խաղերին: Նա շահել է բրոնզե մեդալ, դասական երաժշտություն նվագող երաժիշտների անվանակարգում: Այդ հաղթանակի շնորհիվ ելույթ է ունեցել «Վեգաս Սիթի Հոլ» համերգասրահում կազմակերպված փակ միջոցառմանը՝ կատարելով խորհրդային կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի «Մշտական շարժում» ստեղծագործությունը։
Լիլիթը վեց տարեկանից քանոն է նվագում, սովորում Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում: Նա ցանկանում է դառնալ պրոֆեսիոնալ քանոնահարուհի: Բազմիցս մասնակցել է զանազան միջոցառումների և մրցույթների: Անցած տարի ևս մասնակցել է Եկատերինբուրգում կայացած Դելֆյան խաղերին, սակայն այս տարի նրան հաջողվել է մեդալ նվաճել, ինչի կապակցությամբ էլ վարժարանի տնօրինությունը, աշակերտները և ողջ ուսուցչական կազմը շնորհավորում են տաղանդաշատ աշակերտուհուն, մաղթում հաջողություններ, նոր բեմեր և բարձունքներ: