2024-2025 ուսումնական տարին հոբելյանական է Խաչատուր Աբովյանի անվան հենակետային վարժարանի համար:Նշվում է վարժարանի 30-րդ տարեդարձը։ Կազմակերպված միջոցառումների շրջանակում իր առանձնահատուկ տեղն ունեցավ <<Դեպի գալիք>> ներկայացումը։ Մտահղացումը վարժարանի 11-րդ դասարանի պատմահասարակագիտական ենթահոսքի աշակերտուհի Սուսաննա Անտոնյանինն էր,որը <<Պատմական >> խմբակի հիմնադիրն ու ղեկավարն է ։ <<Դեպի գալիքը >>ձոն էր՝ նվիրված հայրենիքին,նախնիներից ավանդ ստացած հող հայրենին սիրելու և փայփայելու, նրա համար հզոր և անսասան վահան լինելու պատգամ: