Դուք մեր երկրի մշակույթն եք…

08.10.2018

Դեռ ժամանակին Տոլստոյը վկայակոչել է. «Եթե ուսուցիչն իր մեջ զուգակցում է սերը գործի ու աշակերտի նկատմամբ, նա կատարյալ ուսուցիչ է»: Ուրեմն պարտավորեցնող է կատարելության հասնելու պատգամը:

Այսօր ՀՊՄՀ հենակետային վարժարանում հերթական միջոցառումն էր՝ այս անգամ նվիրված ուսուցչի տոնին: «Դուք մեր երկրի մշակույթն եք, լեզուն ու սովորույթները: Ձեր աշխատանքից է կախված մեր վաղվա օրը, հույսի ու երազի չափը...»,- այսպես աշակերտները արժևորեցին ուսուցիչների աշխատանքը եւ երախտագիտության խոսք հայտնեցին նրանց:  Մասնակիցները յոթ տարբեր լեզուներով շնորհավորական խոսք ասացին՝ կարևորելով ուսուցչի մասնագիտությունը: Ամենահուզականն այն էր, որ միջոցառումը սկսեցին ֆրանսերենով՝ ի նշան երախտագիտության, շնորհակալության և նաև Ֆրանկոֆոնիայի օրերի բացման… Միջոցառումը համեմված էր երաժշտական կատարումներով:  Ուշագրավ էր «Իմ հոգու աշունը» խորագրով կազմակերպված ցուցահանդեսը, որ աշնանային շունչ հաղորդեց մասնակիցներին:

Միջոցառման վերջում ելույթ ունեցավ վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը: Նա նշեց, որ այսպիսի աշակերտներ ունենալը, նրանց  հետ համագործակցելը արդեն տոն է և մեծ պատասխանատվություն… որ կարևոր է, երբ աշակերտը կարողանում է արժևորել ուսուցչի՝ օր օրի դժվարացող, բայց միաժամանակ մեծ սեր ու հարգանք վայելող աշխատանքը:

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software