Երաժշտական օր վարժարանում

20.10.2023

Արձակուրդներին նախորդող օրը վարժարանը լի էր երաժշտությամբ : «Գուշակիր Մեղեդին» խաղը, անցնելով առողջ և ուրախ մթնոլորտում վստահաբար դեռ շատ երկար կհիշվի : Խաղին մասնակցում էին տարբեր հոսքերի աշակերտներ , որոնց թիմերը կազմվել էր պատահականության սկզբունքով: «Կախարդական նոտա» թիմը խաղի առաջին փուլից դուրս մնաց ` այնուամենայնիվ գրանցելով բարձր միավորներ: Պայքարը շարունակվեց «Մելոմաններ» և «Շքեղներ» թիմերի միջև: Խաղի փուլերը 3-ն էին: 1-ին փուլում մասնակիցները լսելով երաժշտությունը թղթի վրա գրում էին երգի անվանումը, ինչպես նաև երգի հեղինակին: 2-րդ փուլում երգերը գուշակվում էին էմոջիների օգնությամբ :

«Գուշակիր Մեղեդին» խաղը մեր վարժարանի արդեն ավանդույթ դարձած խաղերից մեկն է, որին անմասն չի մնում և ոչ մի կրտսեր աբովյանական: Խաղի արդյունքում պարզ դարձան վարժարանի ամենաերաժշտասեր աշակերտները, որոնք էլ խրախուսվեցին պատվոգրերով:

 

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software