Հոկտեմբերի հինգին նշվում է ուսուցչի միջազգային օրը: Վարժարանի նկարչության ուսուցիչների նախաձեռնությամբ կայացավ «Իմ ուսուցչուհուն» խորագրով ցուցահանդես,որին մասնակցում էին մշակութային հոսքի /նկարչության ենթահոսքի/ 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանի աշակերտներ: Նկարներում վարժարանցիներն արտահայտել են իրենց սերն ուսուցչի նկատմամբ,կարևորել նրանց դերը, պատկերել աշակերտ-ուսուցիչ փոխհարաբերություններ:
Նկարչության ուսուցչուհի Ռ. Փիլիպոսյանն իր խոսքում նշեց,որ ցուցահանդեսն ուներ դաստիարակչական բնույթ,որն էլ ավագ և կրտսեր նկարիչների փորձի փոխանակումն էր: Իսկ վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանի խրախուսիչ խոսքը էլ ավելի խրախուսեց աշակերտներին:
Աշակերտական խորհուրդը շնորհավորում է բոլոր ուսուցիչներին` մաղթելով նորանոր հաջողություններ մանկավարժական բնագավառում: