Եռակողմ սեմինար-թրեյնինգ

24.11.2017

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական մանկավարժության 4-րդ կուրսի մանկավարժական պրակտիկայի կրթական ծրագրի շրջանակներում ՀՀ Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրավական կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՊՄՀ-ի hենակետային վարժարանի /ավագ դպրոցի/ համատեղ նախաձեռնությամբ անցկացվեց «Երեխաների համար մատչելի և վերականգնողական արդարադատություն» թեմայով սեմինար-թրեյնինգ:

Ֆակուլտետի դեկան Ռուզաննա Պետրոսյանը ողջույնի իր խոսքում ընդգծեց՝ բուհն իր 95 տարիների գործունեության ընթացքում կրթել և դաստիարակել է երկրին արժանի սերունդներ, հմուտ մանկավարժներ և բարձրակարգ մասնագետներ. մենք պատվով ենք կրում կրթության այս դարբնոցի սանի կոչումը:

Կրթական ծրագրի ղեկավար, դոցենտ Լիդա Արամյանը ծանոթացրեց սեմինար-թրեյնինգի նպատակներին, ապա եռակողմ ձեռնարկի ընթացքում ուսանողներին տրվեցին խնդիր-առաջադրանքներ, խաղ-վարժանքներ, քեյսերի վերլուծություններ. դրանց հիման վրա, տարաբնույթ հարցերի քննարկման արդյունքում և վերլուծական հմտությունների զարգացման միջոցով մասնակիցները եկան ընդհանուր եզրահանգումների:

Սեմինար-թրեյնինգի շնորհիվ ավագ դպրոցի աշակերտներն ու ֆակուլտետի ուսանողներն առավելագույնս իրազեկվեցին կ երեխաների ներկայիս իրավունքներին և պարտականություններին, հոգեբանի, սոցիալական մանկավարժի մասնագիտություններին, դրանց գործառույթներին:

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software