Մշակութային /նկարչություն/ հոսքի 10-րդ դասարանի աշակերտները նկարչության դասը անցկացրին բնության գրկում: Նկարելիս կարևոր է միջավայրը, որովհետև տարբեր վայրերում, տարբեր տարածություններում մարդը տարբեր ձևով է զգում, ընկալում և արտահայտում իր հույզերը։
«Առաջին իսկ օրվանից սիրեցի վարժարանը, ուսուցչական կազմին և դասընկերներիս։ Մեր նկարչության դասերը հաճախ անցկացնում ենք բնության գրկում և նկարում ենք բնության տեսարաններ։ Այդպիսով ավելանում են մեր գիտելիքները, իսկ շրջապատի հանդեպ փոխվում են մեր պատկերացումները»-այսպես արտահայտվեց մշակութային /նկարչություն/ հոսքի 10-րդ դասարանի աշակերտուհի Ինեսա Բաղրամյանը։
Պլեներային նկարչությունը սովորողների մոտ զարգացնում է բնության մեջ լույս ու ստվերի բնական անդրադարձը, հեռանկարի օրենքների ճիշտ դիտարկումը և կատարումը, ինչպես նաև ձևավորում է նոր ստեղծագործական գաղափարներ, ծանոթացնում բնանկարի ժանրին: