Ասում են, թե գիրք կարդալը նորաձև է: Վստահ ու համոզված ենք: Ժամանակն անցնում է, բայց այն անզոր է մարել սերը գրքի ու կարդալու նկատմամբ: Վկայությունը Խնկո Ապոր գրադարնում վերջերս ամփոփված մրցույթի արդյունքն է: Հպարտությամբ պետք է նշենք, որ լավագույն ընթերցողների շարքում է ՀՊՄՀ—հենակետային վարժարանի հումանիտար հոսքի անգլերեն ենթահոսքի 11-րդ դասարանի աշակերտուհի Նանե Ղարիբյանը: Շնորհավորում ենք Նանեին: Վստահ ենք՝ սա խրախուսիչ է լինելու և օրինակ բոլոր դպրոցականների համար: