Գիտելիքը ուժ է

01.02.2024

21-րդ դարի մարտահրավերները հաղթահարելու միակ տարբերակը գիտելիքներով զինված լինելն է։ ՀՊՄՀ հենակետային վարժարանի սաները հերթական անգամ ապացուցեցին, որ իրենք կարո՛ղ են հաղթահարել ցանկացած մրցություն, որը կապված է գիտելիքի հետ։

            2023-2024 ուստարում տեղի ունեցած օլիմպիադաներում վարժարանը իր ակտիվ մասնակցությունն ունեցավ։ Վարժարանականների ցույց տված արդյունքները գովելի են։ Նրանք, հաղթահարելով դպրոցական և տարածքային փուլերը, հասել են մարզային փուլին։ Ընդորում ուրախալի է այն հանգամանքը, որ աշակերտները հաջողություններ գրանցել են տարբեր առարկաների շրջանակներում՝ «Հայոց լեզու» և «Հայ գրականություն», «Պատմություն», «ՆԶՊ», «Անգլերեն»։

            Սա վկայում է այն, որ վարժարանականները անպարտելի են գիտելիքի ուժով, ինչի զորությունը նրանք զգում են շնորհիվ իրենց ուսուցիչների։

            Շնորհավորում ենք և՛ ուսուցիչներին, և՛ աշակերտներին մայրաքաղաքի լավագույնների շարքում լինելու առիթով։

            Ակնկալում ենք հանրապետական փուլ անցածների և օլիմպիական կարգեր նվաճողների անունների մեջ կարդալ մեր սաների անունները։ Ամեն ինչ առջևում է։

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software