Հաղթանակի բերկրանքը

13.06.2022

Ահա և հաղթանակի պտուղները վայելելու պահը։ «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաների օլիմպիադաների հանրապետական փուլերին մասնակցած և մրցանակային տեղերը նվաճած  վարժարանականները ստացան իրենց մրցանակները։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կրթաթոշակով պարգևատրեց Սաթենիկ Խաչատրյանին, Սուսաննա Չարչյանին, Մարինե Զոհրաբյանին։ Վարժարանականների՝ հայերենի և հայ գրականության գիտակ լինելը ըստ արժանվույն գնահատվեց։

Այս լուսավոր գործի վարպետներն են «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաների ուսուցիչներ Աննա Ստեփանյանը, Անուշ Հայրապետյանը, Վանուհի Բաղրամյանը։

Սա առհավատչյան է այն իրողության, որ վարժարանում ազգայինի ու հայկականի նկատմամբ ընդգծված նվիրում կա։ Այստեղ աշխատում են՝ ի շահ հայրենիքի։

Շնորհավորում ենք մեր խելացի աշակերտներին և նրանց նվիրյալ ուսուցիչներին։ Հպարտանում ենք՝  համոզումով, որ այս նվաճումը ավանդույթ  է դառնալու։

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software