Հաղթանակի պտուղները

24.06.2017

Երեկոյան զով քամի, խարույկ, նրա շուրջ լսվող կիթառ, ջերմ զրույցներ, նոր, խելացի ընկերներ և բնությունը վայելելու հաճույք. սրանք ամենաքիչն են բնութագրում վարժարանի՝ «Հայ ասպետ» հեռուստախաղում կիսաեզրափակիչ անցած երեխաների արշավը:

Իբրև հաղթանակ ստացած այս հնգօրյա արշավը Ջերմուկում էր: Հանգիստը հագեցած էր երեկոյան խարույկի շուրջ հետաքրքիր զրույցներով, ազգային երգ ու պարի ուսուցմամբ, ճանաչողական այցերով դեպի պատմամշակութային կոթողներ:

Վրաններում գիշերելը, միասին ճանապարհ անցնելը մտերմացրին երեխաներին, իսկ կազմակերպված ինտելեկտուալ խաղերը նրանց ապացուցեցին՝ մրցակցությունը բարդ է լինելու, պատասխանատվությունը՝ էլ ավելի մեծ:

Լիահույս ենք՝ վարժարանի սաներ Աննա Թադևոսյանը, Վիոլետա Գևորգյանը, Ռոզա Աբրահամյանը, Աշոտ Վանոյանը և Տիգրան Գրիգորյանը  ևս մեկ արշավ են վաստակելու: Այս անգամ մրցանակը մեծագույն պատասխանատվություն է թելադրում.  արշավ դեպի Արևմտյան Հայաստան:

            Սպասում ենք:

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software