Հաղթանակների շարունակվող երթը

15.04.2022

Հպարտություն է, որ վարժարանի սաները կրկին հանրապետության լավագույնների շարքերում են։ Օրեր առաջ տեղի ունեցան «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարակների օլիմպիադաների հանրապետական փուլերը, որոնց մասնակցեցին և մրցանակային տեղեր նվաճեցին նաեւ վարժարանի աշակերտները։ Սա վկայությունն է այն բանի, որ մեր սաները ոչ միայն փայլուն տիրապետում են առարկաներին, այլ նաև ունեն ազգայինի ու հայկականի նկատմամբ ընդգծված նվիրում։ Մեր հասարակությանը պետք են անհատներ, ովքեր կմտածեն և կգործեն՝ ի շահ հայրենիքի։ «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարակների այսպիսի իմացությունը աշակերտի մեջ ամրապնդված ազգային գիտակցության ու ճանաչողության առհավատչյան է։ Մարզային փուլում 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի մրցանակների և գովասանագրերի են արժանացել Մարինե Զոհրաբյանը, Սաթենիկ Խաչատրյանը, Սուսաննա Չարչյանը, Էմիլի Դոլխանյանը, Աննա Աբգարյանը։

Հանրապետական փուլում Զոհրաբյան Մարինեն`2-րդ, իսկ Սաթենիկ Խաչատրյանը 3-րդ կարգերի մրցանակակիրներն են։

Շնորհավորում ենք հայերենի գիտակ աշակերտներին և նրանց ուսուցիչներին՝ աշխատանքի պտուղները վայելելու առիթն ունենալու համար։ Հպարտանում ենք՝ նոր թռիչքների ակնկալիքով։

 

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software