Նոր ուսումնական տարին վարժարանը սկսել է կարևորագույն հաջողությունով:
Ս/թ. սեպտեմբերի 18-ից 24-ը ք. Ծաղկաձորում տեղի է ունեցել դպրոցականների թիմային աշխարհի առաջնությունը: Հավաքական թիմերի պատանիների մրցաշարում «Armenia 2» թիմը գրավել է 3-րդ հորիզոնականը: Թիմում հանդես էր գալիս ՀՊՄՀ հենակետային վարժարանի ֆիզմաթ հոսքի 12-րդ դասարանի աշակերտ Արեգ Շմավոնյանը: Սա ոչ միայն նվաճում է Արեգի համար, այլ նաև հպարտանալու առիթ վարժարանի համար:
Վստահ ենք՝ Արեգը տախտակի պատերազմներում մի՛շտ է հաղթող լինելու: Շնորհավորում ենք, անխոչընդոտ հաղթարշավ ենք մաղթում: