Համագործակցում են ուսանողներն ու աշակերտները

14.12.2017

Դեկտեմբերի 14-ին  Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի մաթեմատիկա մասնագիտության  4-րդ կուրսի ուսանողների կողմից շարունակական պրակտիկայի շրջանակում ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանում կազմակերպվեց և անցկացվեց խաղ-մրցույթ:

<<ԿԱՍԿԱԾԵԼԻ 3 OFF>> խորագրով, որին մասնակցում էին ֆիզմաթ հոսքի 12-րդ դասարանի աշակերտները։ Աշակերտները բաժանվեցին 2 թիմի: Խաղը բաղկացած էր 5 փուլից՝ <<Կասկածելի երեկո>>, <<Ճակատագիր>>,<<Դուք ձերբակալված եք>>, <ՈՒրիշի ձեռքերով>>, <<Ասես չասես միևնույն է>> և 6-րդ փուլը՝ <<Սուպեր խաղը>>, որին  մասնակցեց միայն հաղթող թիմը:

Խաղի նպատակն էր աշակերտների մտքի ճկունության, տրամաբանության զարգացումը:  Ակնհայտ էր աշակերտների ոգևորությունն ու հետաքրքրությունը խաղի ժամանակ։ Մրցակցությունը շատ լարված էր թիմերի միջև , իսկ խաղը շատ հետաքրքիր էր։ Լարված պայքարից հետո 2 միավորի տարբերությամբ հաղթեց <<Պատահական անցորդներ>> թիմը: Պրակտիկանտները շնորհակալություն հայտնեցին Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանին և դասարանի ուսուցիչ Վարուժան Վարդապետյանին՝ իրենց կողքին լինելու և օգնելու համար ամբողջ պրակտիկայի ժամանակ: Խաղն անցավ շատ հետաքրքիր:

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software