Դեկտեմբերի 13-ին վարժարանում մրցութային տրամադրություն էր: 11-րդ դասարանի աշակերտների միջև կազմակերպվել է խաղ-մրցույթ՝ հայտնի «Հայ ասպետ » խաղի ձևաչափով: Դասարանային յուրաքանչյուր թիմ ուներ իր անունը և կարգախոսը: Մրցույթի հարցերը վերցված էին տասը բնագավառներից ՝ հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն, հասարակագիտություն, վերածնունդ, քիմիա, ֆիզիկա, աշխարհագրություն, կենսաբանություն և երգ-երաժշտություն: Խաղը կազմված էր 4 փուլից, մասնակիցների պատասխանները գնահատում էր ժյուրին:
Խաղի վերջում առավելագույն միավորներ ստացավ հումանիտար հոսքի (անգլերեն ) 11-րդ դասարանը և ճանաչվեց մրցույթի հաղթող: Վարժարանի տնօրեն Ն. Սաֆարյանը շնորհակալություն հայտնեց հետաքրքիր միջոցառման համար և նշեց, որ նմանատիպ միջոցառումները պետք է շարունակական լինեն վարժարանում:
Շնորհավորում ենք հումանիտար հոսքի (անգլերեն ) 11-րդ դասարանին և մաղթում նորանոր հաղթանակներ