Հերթական ձեռքբերումը

21.05.2021

Մայիսի 20-ին Երևանի քաղաքապետարանում հանդիսավոր միջոցառմամբ ամփոփվեցին 2020-2021 ուստարվա ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադայի Երևանի քաղաքային  փուլի արդյունքները: Պարգևատրվողների կազմում էր նաև ՀՊՄՀ հենակետային վարժարանի հումանիտար հոսքի լրագրություն ենթահոսքի 11-րդ դասարանի աշակերտուհի Մարինե Զոհրաբյանը, ում շնորհվեց 1-ին կարգի դիպլոմ՝  «Հայոց լեզու» առարկայից ցուցաբերած գերազանց արդյունքի համար:   Հպարտությամբ  շնորհավորում ենք Մարինեին հաղթանակի կապակցությամբ: Վստահ ենք ՝ սա սկիզբն է իր հաղթարշավի:

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software