1915թ. ապրիլի 24-ին իրականացվեց մարդկության պատմության, թերևս, ամենամեծ ոճրագործություններից մեկը՝ Մեծ Եղեռնը:
Մշակութային հոսքի 10-րդ դասարանի հայ գրականության դասը ոգեկոչման արարողություն էր՝ նվիրված մեր պատմության ցավալի և սև իրողությանը: Դասը սկսվեց կոմիտասյան «Գարուն ա» երգի կատարմամբ, որից հետո աշակերտները ներկայացրին բանաստեղծություններ, պատմական իրողություններ, խոսեցին եղեռնազոհ հայ մտավորականների մասին և դասն ամփոփեցին «Դլե Յաման» երգի հնչյունների ներքո արված պարային բեմադրությամբ:
Դասի ավարտին ՀՊՄՀ հենակետային վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար՝ նշեց, որ դասն ուներ նաև ուսուցողական բնույթ, քանի որ միջոցառումը առիթ հանդիսացավ, որ աշակերտները ծանոթանան այս մեծ ողբերգությանը վերաբերող բազմաթիվ նոր փաստերի և նյութերի հետ: Նա հույս հայտնեց, որ հաջորդ միջոցառումները և դասերը նվիրված կլինեն հանուն և ի փառս Հայաստանի Հանրապետության հաղթանակներին և ձեռքբերումներին…