«Հոգու լռությունից դեպի ինքնաճանաչում»

10.03.2026

2025–2026 ուսումնական տարվա ընթացքում Խաչատուր Աբովյանի անվան հենակետային վարժարանում կազմակերպվեց առանձնահատուկ ու սպասված միջոցառում՝ «Հոգեբանության շաբաթը»։
Շաբաթվա նախաձեռնողներն ու կազմակերպիչներն էին անգլերեն ենթահոսքի 11-րդ դասարանի աշակերտուհիներ Աննա Գրիգորյանն ու Նարե Բաղդասարյանը, ովքեր փորձեցին դպրոցական առօրյայում ստեղծել մի տարածք, որտեղ ամենակարևորը մարդն էր՝ իր ներաշխարհով, հույզերով ու մտքերով։
Հոգեբանության շաբաթը խորիմաստ ուղերձ էր՝ սովորել լսել ոչ միայն դիմացինին, այլև սեփական հոգու ձայնը։ Կազմակերպված միջոցառումների, քննարկումների և խաղերի միջոցով աշակերտները հնարավորություն ունեցան բացահայտելու իրենց ուժեղ կողմերը, հաղթահարելու ներքին վախերը և ավելի լավ հասկանալու միմյանց։
Հոգեբանության շաբաթը դպրոցական կյանքի սովորական օրերին հաղորդեց նոր շունչ՝ դարձնելով դրանք ավելի ջերմ, անկեղծ և առավել գիտակից։

Հեղինակ՝ Աննա Գրիգորյան

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software