ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանը՝ միջֆակուլտետային մրցաշարի հաղթո

15.05.2017

Մանկավարժական համալսարանում կայացավ Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազամակերպվող ամենամյա միջֆակուլտետային մրցաշարի փակման հանդիսավոր արարաղությունը, որին ներկա էր բուհի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ:

Երկշաբաթյա համառ պայքարի արդյունքում՝ ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի, շախմատի, սեղանի թենիսի և հրաձգության սպորտաձևերում 17 միավորով մրցաշարի հաղթող ճանաչվեց ՀՊՄՀ-ի Հենակետային վարժարանի թիմը:

««Կարևորը մասնակցությունն է» օլիմպիական կարգախոսն իմաստուն է, հանճարեղ և մնայուն: Անկախ մրցանակային տեղերից շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին, իսկ հաղթող թիմին մաղթում հաջողություն: Մեզ համար մեծ ուրախություն է վարժարանի հաղթանակը. այն մեկ անգամ ևս ապացուցում է՝ լուրջ ապագա ունենք»,- հաղթական գավաթը հանձնելով թիմին՝ նշեց ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն ու ցանկություն հայտնեց, որ մասնակիցներից շատերն իրենց հետագա ուսումը շարունակեն հենց Մանկավարժական համալսարանում:

Շախմատի և սպորտի ամբիոնի վարիչ Սմբատ Լպուտյանն էլ նկատեց՝ ընթացիկ շաբաթներն իսկական սպորտային տոն էին բուհում՝ առողջ մրցակցությամբ, համառ պայքարով և գեղեցիկ հաղթանակով:

ՀՊՄՀ-ի վարժարանի հումանիտար /լրագրության/ հոսքի 12-րդ դասարանի աշակերտուհի Լիանա Մելիքսեթյանն էլ հաղթանակի գրավականը համարեց թիմի միասնականությունը. մշտապես սատարել են միմյանց, օգնել, դժվարությունները հաղթահարել միասին:

Վարժարանի սանի համար մասնակցությունը միջֆակուլտետային մրցաշարին կարևորվել է ոչ միայն հաղթանակով, այլև մասնագիտական կողմնորոշմամբ: Մանկավարժական համալսարանի ուսանողների հետ շփման արդյունքում որոշել է՝ ուսանողական տարիները ևս կանցկացնի այստեղ:

 

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software