Քննարկում ենք անգլերենով

06.04.2021

ՀՊՄՀ հենակետային վարժարանի հումանիտար /անգլերեն/ հոսքի 12-րդ  դասարանի  աշակերտները ունեցան տեղեկատվական բաց դաս  Մանկավարժական  համալսարանի  Օտար լեզուների  ֆակուլտետի ուսանողներից մեկի՝ Մերի  Թաշչյանի  հետ:  Դասի թեման   բավական հետաքրքիր և ուսուցողական էր և կրում էր «Ատելության խոսքը» խորագիրը:  Հանդիպումը  ընթացավ  անգլերեն   լեզվով՝  նպաստելով աշակերտների խոսքի զարգացմանը: Սեմինար-քննարկման ընթացքում աշակերտները ծանոթացան խոսքի ազատության և սահմանափակման օրենքներին, հասկացան «Ատելության խոսք» հասկացության հիմնական տարրերը և սովորեցին, ինչպես ճիշտ պատասխանել նմանատիպ` ատելություն, խտրականություն պարունակող մեկնաբանություններին սոցիալական հարթակներում, լինել համոզիչ և ազդեցիկ։ Դասն ավարտվեց այն համոզմունքով, որ ոչ մի դեպքում չի կարելի կիրառել և տարածել ատելության խոսք, քանզի յուրաքանչյուր ոք ունի ազատ խոսքի, ընտրության և հավասարության իրավունք:

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software