Քո արվեստը դպրոցում

03.05.2021

Ապրիլի 30-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տրվեց «Քո արվեստը դպրոցում» մշակութային կրթական ծրագրի պաշտոնական մեկնարկը։ Ծրագիրն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

«Քո արվեստը դպրոցում» մշակութային ծրագիրը ներկայացնում է դասախոսություն-հանդիպումների շարք հայտնի արվեստագետների հետ:

Ծրագրի նպատակն է ամրապնդել դպրոց-մշակութային կազմակերպություն, աշակերտ-արվեստագետ կապը, ծանոթացնել երիտասարդ սերնդին մեր ժամանակակից արվեստագետներին, նրանց անցած ուղուն, ձեռքբերումներին, Հայաստանում ներկայումս առկա մշակութային հիմնահարցերին։ 

ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի աշակերտները նույնպես մասնակցեցին այդ մշակութային կրթական ծրագրին, որտեղ հանդիպեցին երիտասարդ արվեստագետ Տաթև Մնացականյանի հետ, ով դիզայներների միջազգային միության անդամ է: 11-րդ դասարանի աշակերտուհի Սվետլանա Վարդանյանը  նշեց, որ շատ հետաքրքիր ու բովանդակալւց զրույց ունեցան, որը ոչ միայն լուսանկարչության մասին էր, այլև կյանքի, արվեստի, տարբեր խառնվածքների տեր մարդկանց:

Աշակերտները ստացան մասնակցության հավաստագիր և վերադարձա մեծ տպավորություններով:

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software